17:35  ,  13 մարտի, 2020

ՉԼ․ Յոսիպ Իլիչիչը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել իտալական «Ատալանտայի» հարձակվող Յոսիպ Իլիչիչը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ատալանտան» Իսպանիայում 4։3 հաշվով հաղթել էր «Վալենսիային» եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Իլիչիչը դարձել էր չորս գոլի հեղինակ։ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ նա առաջինն է, ով չորս գոլ է խփում փլեյ-օֆֆի արտագնա խաղում։

Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակին հավակնում էին նաեւ Մարսել Զաբիտցերը («ՌԲ Լայպցիգ»), Խուան Բերնատը (ՊՍԺ) եւ դարպասապահ Յան Օբլակը («Աթլետիկո Մադրիդ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում