15:02  ,  13 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ն դադարեցրեց եվրագավաթային մրցաշարերը

ՈւԵՖԱ-ն որոշել է դադարեցնել ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշարերը նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Հաջորդ շաբաթ նախատեսված փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի չեն ունենա։ Նոր ժամկետի մասին որոշում կլինի հետագայում։

Հիշեցնենք, որ Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնությունները դադարեցվել են, Անգլիայի եւ Գերմանիայի առաջնություններում նախատեսված է հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների, սակայն մեծէ հավանականությունը, որը այդ երկրների իշխանությունները կպարտադրեն մարզական միջոցառումների դադարեցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով