01:41  ,  13 մարտի, 2020

Պրեմյեր լիգայի հանդիպումները չեն հետաձգվի. Ֆրանսիայի առաջնությունը դադարեցվեց

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարծում է, որ դեռ անհրաժեշտություն չկա դադարեցնել երկրում ընթացող սպորտային մրցաշարերը, հայտնում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:

Անգլիայի առաջնության առաջիկա՝ 30-րդ տուրի հանդիպումները կանցկացվեն նախատեսված ժամանակացույցով, սակայն առանց հանդիսականների:

Երկրում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակի աճից հետո Մեծ Բրիտանիայի կառավարությունը կքննարկի մարզական մրցաշարերը դադարեցնելու հնարավորությունը:

Ֆրանսիայի կառավարությունը 1 ամսով պաշտոնապես դադարեցրեց երկրում ընթացող բոլոր մարզական մրցաշարերի անցկացումը: 

Ավելի վաղ Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան և Նիդերլանդները հայտարարել էին իրենց երկրներում բոլոր տեսակի մարզական մրցաշարերը դադարեցնելու մասին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում