19:47  ,  12 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ն «Ինտերին» եւ «Ռոմային» առաջարկել է հրաժարվել ԵԼ-ից, սակայն մերժում է ստացել

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը իտալական «Ինտերին» եւ «Ռոմային» առաջարկել է հրաժարվել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչից, որպեսզի առանց օրացույցի խախտման շարունակվի մրցաշրջանը, սակայն մերժում է ստացել երկու ակումբներից էլ, հաղորդում է Football Italia-ն։

ՈւԵՖԱ-ն հայտարարել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Սեւիլիա» - «Ռոմա» եւ «Ինտեր» - «Խետաֆե» առաջին հանդիպումների հետաձգման մասին։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Իտալիայի օդային սահմանը փակ է։ Հանդիպումները պետք է տեղի ունենային մարտի 12-ին։

Իտալիայի եւ Իսպանիայի առաջնությունները դադարեցվել են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով