15:38  ,  12 մարտի, 2020

Իսպանիայի առաջնությունը եւս դադարեցվեց

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունները դադարեցվել են առնվազն երկու շաբաթով նոր կորոնավիրուսի համաճարկի հետեւանքով, հաղորդում է Football Espana-ն։ Որոշումն ընդունել է Իսպանիայի կառավարությունը։ Լա Լիգան որոշել էր հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների, սակայն երկրի իշխանության որոշումից հետո ստիպված կլինի դադարեցնել խաղերը։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունը եւս դադարեցվել է մեկ ամսով։ Անգլիայի առաջնության հանդիպումներն անցկացվում են առանց հանդիսականների։

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի դադարեցման վերաբերյալ այժմ քննարկումներ են ընթանում ՈւԵՖԱ-ում։

Վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 4,6 հազար մարդ, առողջացել է 68 հազարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում