10:17  ,  12 մարտի, 2020

Անգլիայում բոլոր հանդիպումները մինչև մրցաշրջանի ավարտ կանցկացվեն առանց հանդիսականների

Կորոնավիրուսի տարածման պատճառով Մեծ Բրիտանիայի կառավարությունը մարտի 12-ին որոշում կընդունի երկրում բոլոր ֆուտբոլային հանդիպումները մինչև մրցաշրջանի ավարտ առանց հանդիսականների անցկացնելու մասին, տեղեկացնում է The Times-ը:

Մեծ Բրիտանիայի սպորտային գերատեսչությունների ղեկավարները դեմ են Պրեմյեր լիգան դադարեցնելուն և կանեն ամեն ինչ, որպեսզի նախատեսված ժամանակին տեղի ունենան մրցաշարի մնացած տուրերի բոլոր հանդիպումները:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցվել է Իտալիայի առաջնությունը, իսկ Ֆրանսիայում և Իսպանիայում հանդիպումներն առնվազն 1 ամիս կանցկացվեն առանց հանդիսականների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս