00:55  +04,  12 մարտի, 2020

Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է գեղասահքի աշխարհի առաջնությունը

Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունենալիք գեղասահքի աշխարհի առաջնությունը նոր կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է, տեղեկացնում է CBC Olympics-ը:

Մրցաշարը նախատեսված էր անցկացնել մարտի 16-ից 22-ը:

Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը պետք է ներկայացներ Սլավիկ Հայրապետյանը:

Նշենք, որ Կանադայում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 100-ը:

Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էին ըմբշամարտի Օլիմպիական խաղերի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ