21:14  ,  11 մարտի, 2020

Կորոնավիրուսի թեստ հանձնած Մբապեն ընդգրկվել է ՊՍԺ-ի հայտացուցակում «Բորուսիայի» դեմ խաղին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ընդրկվել է գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հայտացուցակում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Փարիզյան թիմը կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։

Կիլիան Մբապեն առողջական խնդիրներ ուներ եւ անցել էր կորոնավիրուսի թեստ, սակայն որեւէ վարակ նրա մոտ չէր հայտնաբերվել։ Կոկորդային ցավերի պատճառով բուժզննում անցած Մբապեի մոտ նկատվել էր սրտի արյան շրջանառության որոշակի խախտում։

Թոմաս Տուխելը հայտարարել էր, որ Մբապեի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի հանդիպումից անմիջապես առաջ։

ՊՍԺ – «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։ Կորոնավիրուսի տարածման պատճառով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։ Գերմանիայում տեղի ունեցած առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում