15:12  ,  11 մարտի, 2020

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Սեւիլիայի» դեմ խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում իտալական «Ռոման» մարտի 12-ին Իսպանիայում կհյուրընկալվի «Սեւիլիային»։

Romanews-ը ներկայացրել է պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի հավանական մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին․

«Ռոմա» (4-2-3-1)․ Պաու Լոպես, Սանտոն, Սմոլինգ, Մանչինի, Կոլարով, Կրիստանտե, Վիլյար, Ունդեր, Մխիթարյան, Կլույվերտ, Ջեկո։

Հիշեցնենք, որ Իտալիայում եւ Իսպանիայում կորոնավիրուսի տարածման պատճառով «Ռոմայի» եւ «Սեւիլիայի» երկու հանդիպումներն էլ կանցկացվեն առանց հանդիսականների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով