11:03  +04,  11 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ն մտադիր չէ հետաձգել Եվրո-2020-ը

ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը մարտի 10-ին արտահերթ ժողով է հրավիրել քննարկելու համար կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնությունը հետաձգելու հնարավորությունը:

Ժողովի ընթացքում ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը որոշում է ընդունել դեռևս չհետաձգել մրցաշարը և սկսել Եվրո-2020-ը ընդունող 12 քաղաքում կազմակերպչական աշխատանքները:

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հերքել է նաև այն տեղեկությունը, որ մի քանի երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներ դիմել են կազմակերպությանը՝ խնդրելով հետաձգել Եվրո-2020-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ