00:57  ,  11 մարտի, 2020

Խոակին Կապարոս. Սա նոր մարտահրավեր է ինձ համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապարոսը գրառում է կատարել Թվիթերի իր պաշտոնական էջում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին վստահության համար: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Ես և իմ թիմն ամեն ինչ կանենք այս հետաքրքիր նախագծի համար»,- գրել է 64-ամյա մասնագետը:

Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը՝ 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին իսպանական Ուտրետա քաղաքում։ 

Հայտնի է Բիլբաոյի «Աթլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

Խոակին Կապարոսի մարզչական կարիերան 

«Սան Խոսե Օբրերո» (Իսպանիա) – 1981-1984

«Կամպիլյո» (Իսպանիա) – 1984-1986

«Մոտիլյա» (Իսպանիա) – 1986-1989

«Կաստիլե-Լա Մանչա» (Իսպանիա) – 1989-1990

«Խիմնաստիկո Ալկասար» (Իսպանիա) – 1990-1992

«Կոնկենսե» (Իսպանիա) – 1992-1993

«Մանսանարես» (Իսպանիա) – 1994-1995

«Մորալո» (Իսպանիա) – 1995-1996

«Ռեկրեատիվո» (Իսպանիա) – 1996-1999

«Անդալուսիա» (Իսպանիա) – 1998-2000

«Վիլյառեալ» (Իսպանիա) – 1999

«Սևիլիա» (Իսպանիա) – 2000-2005

«Դեպորտիվո» (Իսպանիա) – 2005-2007

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) – 2007-2011

«Նյուշատել Քսամաքս» (Շվեցարիա) – 2011

«Մալյորկա» (Իսպանիա) – 2011-2013

«Լևանտե» (Իսպանիա) – 2013-2014

«Գրանադա» (Իսպանիա) – 2014-2015

«Օսասունա» (Իսպանիա) – 2016-2017

«Ալ Ահլի» (Քաթար) – 2017

«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2018

«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2019 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր փետրվարի 12-ից։ ՀՖՖ-ն խզել էր Աբրահամ Խաշմանյանի պայմանագիրը։ Այս ամիս ազգային թիմը կանցկացնի երկու արտագնա ընկերական հանդիպում Ուզբեկստանի (մարտի 26) եւ Ղազախստանի (մարտի 30) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում