22:02  ,  10 մարտի, 2020

Ֆրանսիայի և Պորտուգալիայի առաջնությունները կանցկացվեն փակ դռների հետևում

Ֆուտբոլի Ֆրանսիայի և Պորտուգալիայի առաջնությունները կանցկացվեն առանց հանդիսականների, հայտնում են մրցաշարերի մամուլի ծառայությունները:

Կորոնավիրուսի տարածման հետ կապված մինչև ապրիլի 15-ը տեղի ունենալիք Ֆրանսիայի առաջնության հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների, իսկ Պորտուգալիայի առաջնության հանդիպումները փակ դռների հետևում կանցկացվեն անորոշ ժամանակով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածման հետ կապված դադարեցրել է Ա Սերիայի անցկացումը: Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հանդիպումների մեծ մասը ևս կանցկացվի առանց հանդիսականների:

Մի շարք երկրների ֆուտբոլային ֆեդերացիաներ դիմել են ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով հետաձգել Եվրո-2020-ի անցկացումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով