14:41  ,  10 մարտի, 2020

Nike-ը RF-ի իրավունքը հանձնել է Ռոջեր Ֆեդերերի ընկերությանը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դարձել է RF անվանական լոգոյի իրավատերը։ ԱՄՆ-ի պատենտների եւ առեւտրային նշանների գերատեսչության կայքում նշվում է, որ Nike-ը RF-ի իրավունքը հանձնել է Ռոջեր Ֆեդերերի Tenro AG ընկերությանը, որը ստեղծվել է 2007 թվականին։

Ամերիկյան Nike-ը RF լոգոն ստեղծել է 2010 թվականին եւ դրա իրավատերն էր նաեւ Ֆեդերերի հետ պայմանագրի ավարտից հետո։ Ֆեդերերը 2018 թվականից համագործակցում է ճապոնական Uniqlo ընկերության հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English