11:40  ,  10 մարտի, 2020

Լա Լիգայի բոլոր հանդիպումները կարող են անցկացվել առանց հանդիսականների

Լա Լիգայի ղեկավարությունը, հնարավոր է, որոշի մրցաշարի բոլոր հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների, տեղեկացնում է Marca-ն:

Նման որոշման պատճառը վերջին օրերին Իսպանիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքականի կտրուկ աճն է: 

Լա Լիգայի ղեկավարությունը վերջնական որոշում ընդունելուց առաջ մարտի 10-ին խորհրդակցություն կանցկացնի երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Իտալիայի կառավարությունը որոշեց 1 ամսով դադարեցնել երկրում անցկացվող բոլոր մարզական միջոցառումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս