01:51  ,  10 մարտի, 2020

«Լեսթերը» խնդիրներ չունեցավ «Աստոն Վիլայի» դեմ՝ 4:0 (տեսանյութ)

Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում «Լեսթերը» տանը մրցեց «Աստոն Վիլայի» հետ: Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը խոշոր՝ 4:0 հաշվով հաղթանակ տարավ:

Դուբլ ձևակերպեցին անգլիացի կիսապաշտպան Հարվի Բարնսը և անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին: 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Մարկ Օլբրայթոնը:

Այս հաղթանակից հետո «Լեսթերն» ունի 53 միավոր և Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Աստոն Վիլան» նախավերջին՝ 19-րդ տեղում է՝ 25 միավորով:

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Լեսթեր» - «Աստոն Վիլա»՝ 4:0 (տեսանյութ)

Հարվի Բարնս, 40, 85, Ջեյմի Վարդի, 63 (11մ), 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում