15:09  +04,  9 մարտի, 2020

Ինդիան Ուելսի ATP եւ WTA շարքի խոշոր մրցաշարը չի անցկացվի կորոնավիրուսի պատճառով

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ամեն տարի անցկացվող թենիսի ATP եւ WTA շարքի խոշորագույն մրցաշարերից մեկը չեղարկվել է կորոնավիրուսի տարածման հետեւանով։

«Այս պահին հանրային առողջապահության համար գոյություն ունի մեծ ռիսկ այս մեծության միջոցառման անցկացման դեպքում։ Այժմ այս մրցաշարի անցկացումը չի համապատասխանում երկրպագուների եւ թենիսիստների շահերին։ Մենք պետք է միավորվենք, որպեսզի պաշտպանվենք կորոնավիրուսից։

Մենք կքննարկենք այլ ժամկետներում մրցաշարն անցկացնելու տարբերակները»,- նշվում է մրցաշարի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ավելի վաղ թենիսի երեք խոշոր մրցաշար չեղարկվել էր Չինաստանում, եւս երեք մրցաշար՝ Հարավային Կորեայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս