13:08  ,  9 մարտի, 2020

Հայաստանի թիմը 2 մեդալ է նվաճել Հելսինկիում

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացված GeeBee Boxing Tournament միջազգային մրցաշարին մասնակցել է Հայաստանի հավաքականը, որը նվաճել է երկու մեդալ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը:

Հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի ու երկրորդ մարզիչ Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում