12:39  ,  9 մարտի, 2020

Ֆերդինանդ Կարապետյանը Եկատերինբուրգում կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարի

Ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվելիք 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։ Մրցաշարը կմեկնարկի մարտի 13-ին։

Ձյուդոյի պատանեկան, երիտասարդական և մեծահասակների Հայաստանի հավաքականներն այժմ մարզումային հավաք են անցկացնում Օլիմպավանում։ Ֆերդինանդ Կարապետյանը Եկատերինբուրգի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարին կմասնակցի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-24-ը Թել Ավիվում տեղի ունեղած Գրան պրի մրցաշարում Կարապետյանը նվաճեց արծաթե մեդալ՝ վնասվածքի պատճառով բաց թողնելով 73 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտը: Այդ մրցաշարում Կարապետյանը վաստակեց 500 վարկանիշային միավոր եւ պահպանում է օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում