11:45  ,  9 մարտի, 2020

Կազեմիրո. «Բետիսից» կրած պարտությունը կարող է զրկել մեզ չեմպիոնությունից

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն կարծում է, որ Լա Լիգայի 27-րդ տուրում «Բետիսից» կրած պարտությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ իր թիմի համար:

«Այս խաղում «Ռեալն» արժանի չէր հաղթանակի: Մենք չկարողացանք շատ գոլային պահեր ստեղծել և արդյունքի հասնել:

«Բետիսից» կրած պարտությունը կարող է մեզ զրկել չեմպիոնությունից: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Լա Լիգայի մնացած խաղերում այլևս միավորներ չկորցնենք»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Բետիսին» և 56 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Առաջատար «Բարսելոնան» ունի 58 միավոր։ «Բետիսը» բարձրացավ 12-րդ տեղ՝ 33 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում