10:09  +04,  9 մարտի, 2020

Զիդան. Սա «Ռեալի» վատագույն հանդիպումն էր այս մրցաշրջանում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բետիսից» կրած պարտությունը:

«Մենք արժանի չէինք հաղթանակի: Սա «Ռեալի» վատագույն հանդիպումն էր այս մրցաշրջանում: Թե առաջին, թե երկրորդ խաղակեսերում մենք չկարողացանք ցուցադրել այն ֆուտբոլը, որը մեզ հաջողություն կբերեր:

«Ռեալը» չի հանձնվելու և առաջիկա խաղերում անելու է ամեն ինչ, որպեսզի այլևս միավորների կորուստ չունենա»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Բետիսին» և 56 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Առաջատար «Բարսելոնան» ունի 58 միավոր։ «Բետիսը» բարձրացավ 12-րդ տեղ՝ 33 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ