09:45  ,  9 մարտի, 2020

«Լիվերպուլին» չեմպիոնությունից 2 հաղթանակ է բաժանում

Անգլիական «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի 31-րդ տուրում կարող է չեմպիոն հռչակվել:

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 0:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» և առաջատար «Լիվերպուլից» հետ մնաց 25 միավորով: Եթե «Լիվերպուլը» հաղթի առաջիկա 2 խաղերում, ապա կհռչակվի Անգլիայի չեմպիոն:

Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կմրցի «Քրիսթալ Փելասի», իսկ 31-րդ տուրում՝ «Էվերտոնի» հետ:

Նշենք, որ Անգլիայի առաջնության 29-րդ տուրից հետո «Լիվերպուլն» ունի 82 միավոր, իսկ «Մանչեսթեր Սիթին», որը 1 հանդիպում պակաս է անցկացրել, ունի 57 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս