09:13  ,  9 մարտի, 2020

Սուլշեր. «Մանչեսթեր Յունայթեդը» խաղից խաղ կատարելագործվում է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Մենք խաղում էինք Անգլիայի գործող չեմպիոնի դեմ և կարողացանք արժանի հաղթանակ տանել: «Մանչեսթեր Սիթիի» դեմ շատ դժվար է խաղալ, երբ գնդակն այդ թիմի ձեռքում է, սակայն մենք կարողացանք ճիշտ օգտագործել մեր ստեղծած պահերն ու առաջ անցնել հաշվի մեջ:

«Մանչեսթեր Յունայթեդը» խաղից խաղ կատարելագործվում է: Մենք աստիճանաբար շտկում ենք մեր խաղում առկա թերությունները: Հպարտ եմ, որ մարզում եմ այպիսի բարձրակարգ ֆուտբոլիստների»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակի հասավ 2:0 հաշվով և այժմ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է՝ 48 միավորով: «Մանչեսթեր Սիթին» ունի 57 միավոր և երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում