20:24  ,  8 մարտի, 2020

Մյուլերի եւ Գորեցկայի գոլերը հաղթանակ բերեցին «Բավարիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց «Աուգսբուրգի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

53-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։ Ավելացված ժամանակում դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան։

«Բավարիան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավորի առավելություն ունի Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։ «Աուգսբուրգը» 14-րդն է՝ 27 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բավարիա» - «Աուգսբուրգ»՝ 2։0 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 53, Լեոն Գորեցկա, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով