19:50  ,  8 մարտի, 2020

«Չելսին» ոչ մի հնարավորություն չտվեց «Էվերտոնին»՝ 4։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած լիվերպուլյան «Էվերտոնին»։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին եւ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, բրազիլացի հարձակվող Վիլիանը եւ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն։

«Չելսին» 48 միավորով չորրորդ տեղում է եւ 5 միավոր առաջ է 5-րդ տեղում ընթացող «Վուլվերհեմփթոնից»։ Երրորդ տեղում գտնվող «Լեսթեր Սիթին» 28 խաղում վաստակել է 50 միավոր։ «Էվերտոնը» 12-րդն է՝ 37 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Չելսի» - «Էվերտոն»՝ 4։0 (տեսանյութ)

Մեյսոն Մաունթ, 14, Պեդրո Ռոդրիգես, 21, Վիլիան, 51, Օլիվյե Ժիրու, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում