13:25  ,  8 մարտի, 2020

Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել ՖԻՖԱ նախագահ Ինֆանտինոյի վերաբերյալ

Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոյի վերաբերյալ, հաղորդում է Le Monde-ը։

Ինֆանտինոյին կասկածում են 2015 թվականին ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործով հետաքննության ժամանակ գաղտնի տեղեկություն ստանալու մեջ։

Այն ժամանակ Ինֆանտինոն ՈւԵՖԱ գլխավոր քարտուղարն էր։ Շվեյցարիայի շրջանային դատախազներից մեկի հետ անձնական ծանոթությունն օգտագործելով՝ Ինֆանտինոն կապ է հաստատել ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սխեմաների գործի նյութերին ծանոթ դատախազի հետ եւ ստացել որոշակի տվյալներ։

Ինֆանտինոն երեք հանդիպում է ունեցել դատախազի հետ, որը հետագայում շնորհակալագրեր է ստացել ՖԻՖԱ նախագահից եւ հրավիրվել կարեւոր հանդիպումների։

Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016թ․ փետրվարից։ 2019թ․ հունիսին նա վերընտրվեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English