10:42  ,  8 մարտի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 29-րդ տուրում մարտի 8-ին տեղի կունենա հռչակավոր մանչեսթերյան դերբին։ «Օլդ Տրաֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։

Բուքմեյքերները կանխատեսում են չեմպիոնների հաղթանակը։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 1․70 է։ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․50 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 4․10։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Անգլիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Մանչեսթեր Սիթին» տանը 1։2 հաշվով պարտվել է նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում