23:38  ,  7 մարտի, 2020

Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց Մյոնխենգլադբախում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում իրար դեմ խաղացին «Բորուսիաները»։ Մյոնխենգլադբախում տեղի ունեցած դիմակայությունում հաղթեց դորտմունդյան ակումբը։

Շվեյցարացի Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին բելգիացի հարձակվող Տորգան Ազարի եւ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիի գոլերը՝ 2։1։

Դորտմունդյան թիմը 51 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է առաջատար «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ Մյոնխենգլադբախի թիմը 5-րդն է՝ 46 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բորուսիա Մ» - «Բորուսիա Դ»՝ 1։2 (տեսանյութ)

Լարս Շտինդլ, 50 - Տորգան Ազար, 8, Աշրաֆ Հակիմի, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով