21:02  +04,  7 մարտի, 2020

«Աթլետիկո» - «Սեւիլիա»՝ 2։2 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Սեւիլիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Հյուրերը բացեց հաշիվը 19-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Լյուկ Դե Յոնգի գոլի շնորհիվ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 32-րդ եւ 36-րդ րոպեներին խփած գոլերի արդյունքում առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկան իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան եւ պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը։

Սակայն մինչեւ ընդմիջում «Սեւիլիան» կարողացավ վերականգնել հավասարությունը։ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը։ Երկրորդ խաղակեսում գոլ չգրանցվեց։

«Սեւիլիան» 47 միավորով երրորդ տեղում է, «Աթլետիկոն» վաստակել է 45 միավոր եւ 5-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Աթլետիկո» - «Սեւիլիա»՝ 2։2 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 32, 11մ, Ժոաու Ֆելիշ, 36 – Լյուկ Դե Յոնգ, 19, Լուկաս Օկամպոս, 43, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ