11:30  ,  7 մարտի, 2020

Նուրմագոմեդովը ոտքով հարվածեց Ֆերգյուսոնի չեմպիոնական գոտուն. Մամուլի ասուլիսը լարված է անցել

Լաս Վեգասում մարտի 6-ին տեղի է ունեցել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի առաջին մամուլի ասուլիսը ապրիլին տեղի ունենալիք մենամարտից առաջ:

Մամուլի ասուլիսն անցել է լարված մթնոլորտում: Խաբիբ Նուրմագոմեդովը ոտքով հարվածել է Տոնի Ֆերգյուսոնի չեմպիոնական գոտուն և դեն նետել այն հարթակից: UFC-ի նախագահ Դանա Ուայթին, այնուամենայնիվ, հաջողվեց հանգստացնել մարզիկներին:

Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին: Հաղթողը հնարավորություն կստանա մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:

Image result for Khabib vs TOny

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում