01:53  ,  7 մարտի, 2020

Լա Լիգա. «Վալենսիան» բաց թողեց հաղթանակը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Վալենսիան» արտագնա հանդիպում անցկացրեց «Ալավեսի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

34-րդ րոպեին «Վալենսիային» հաշվի մեջ առաջ մղեց իսպանացի կիսապաշտպան Դանիել Պարեխոն: 73-րդ րոպեին «Ալավեսի» իսպանացի կիսապաշտպան Էդգար Մենդեսը հավասարեցրեց հաշիվն ու 1 միավոր պարգևեց իր թիմին:

Այժմ «Վալենսիան» 42 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է, «Ալավեսը» ունի 32 միավոր և 11-րդն է:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ալավես» - «Վալենսիա»՝ 1:1

Էդգար Մենդես, 73 - Դանիել Պարեխո, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով