22:51  ,  6 մարտի, 2020

Հայտնի է՝ որքան կորուստ կունենան Ա Սերիայի թիմերը հանդիպումներն առանց հանդիսական անցկացնելու պատճառով

Իտալիայի առաջնության մարտ ամսին տեղի ունենալիք հանդիպումներն առանց հանդիսական անցկացնելու պատճառով իտալական թիմերը լուրջ ֆինանսական կորուստներ կունենան:

Calcio e Finanza-ի հաղորդմամբ՝ Ա Սերիայի թիմերը 1 ամսում 28 միլիոն եվրո կկորցնեն: Ամենամեծ կորուստը կունենա չեմպիոն «Յուվենտուսը»՝ 12.3 միլիոն եվրո: «Միլանը» կկորցնի 3.4, «Ինտերը»՝ 2.7 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Ա Սերիայի ղեկավարությունը որոշում էր ընդունել մինչև ապրիլի 3-ը տեղի ունենալիք հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով