18:00  ,  6 մարտի, 2020

Լիոնել Մեսին՝ Լա Լիգայի փետրվարի լավագույն ֆուտբոլիստ

Լա Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշարի փետրվար ամսվա լավագույն խաղացողին։

Փետրվարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, որը նախորդ ամսվա 4 խաղերում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Փետրվարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Սևիլիայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը (4 խաղ, 3 գոլ, 1 գոլային փոխանցում) և «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը (4 խաղ, 2 գոլ, 1 գոլային փոխանցում):

Հիշեցնենք, որ հունվարի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English