Լա Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշարի փետրվար ամսվա լավագույն խաղացողին։
Փետրվարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, որը նախորդ ամսվա 4 խաղերում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Փետրվարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Սևիլիայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը (4 խաղ, 3 գոլ, 1 գոլային փոխանցում) և «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը (4 խաղ, 2 գոլ, 1 գոլային փոխանցում):
Հիշեցնենք, որ հունվարի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում