11:18  ,  5 մարտի, 2020

Անգլիայի գավաթ․ Քառորդ եզրափակիչի զույգերը

Տեղի է ունեցել ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։

«Շեֆիլդ Յունայթեդը» կընդունի Լոնդոնի «Արսենալին», «Լեսթեր Սիթին»՝ Լոնդոնի «Չելսիին»։ «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Նյուքասլին»։

«Նորվիչ Սիթին» տանը կմրցի «Դերբի Քաունթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» զույգի դիմակայության հաղթողի հետ։ Այս հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Քառորդ եզրափակիչի խաղերը տեղի կունենա մարտի 20-22-ին։

Գործող գավաթակիրը «Մանչեսթեր Սիթին» է, որն անցած տարվա եզրափակիչում 6։0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում