23:50  ,  4 մարտի, 2020

Իտալիայի առաջնության հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականի

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի առաջնության հանդիպումներն այլևս չեն հետաձգվի, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Մինչև ապրիլի 3-ը Ա Սերիայի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականի:

Կորոնավիրուսի նահանջի դեպքում ապրիլի 3-ից հետո Իտալիայում ֆանատները կրկին հնարավորություն կստանան այցելել ստադիոններ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Ա Սերիայի 26-րդ տուրի հանդիպումների մեծ մասը, նաև Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում