23:10  ,  4 մարտի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» փետրվարի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին:

«Մանչեսթեր Յունայթեդի» փետրվարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել թիմի նորեկ, պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը:

Ֆերնանդեշը, որը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, մանչեսթերյան ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում