12:36  ,  3 մարտի, 2020

Վինուս Ուիլյամսը առաջին շրջանում պարտվել է աշխարհի 199-րդ ռակետին

Թենիսի Մոնթերեյի (Մեքսիկա) մրցաշարի առաջին շրջանում պարտություն է կրել 39-ամյա ամերիկացի Վինուս Ուիլյամսը։ WTA դակասարգման 69-րդ ռակետը մրցել է 199-րդ ռակետ Աննա Շմիդլովայի հետ։ Ուիլյամսը Սլովակիայի ներկայացուցիչին պարտվել է 6:4, 3:6, 2:6 հաշվով։ Պայքարը տեւել է 2 ժամ 29 րոպե։

Հաջորդ շրջանում Շմիդլովայի մրցակիցը կլինի չեխ Մարի Բոուզկովան, որը առաջին շրջանում 6։4, 6։4 հաշվով հաղթել է սլովենացի Կրիստինա Կուչովային։

Մրաշարի մրցանակային հիմնադրամը 275 հազար դոլար է։ Հաղթողը հայտնի կդառնա մարտի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով