21:11  ,  2 մարտի, 2020

Շմեյխել. Դե Խեան մտքերով «Ռեալում» է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետր Շմեյխելը խոսել է վերջին շրջանում մանչեսթերյան թիմի հիմնական դարպասապահ Դավիդ Դե Խեայի մրցելույթների մասին:

«Դե Խեան մեծ թվով սխալներ է թույլ տալիս, քանի որ կենտրոնացած չէ: Այնպիսի տպավորություն է, որ Դե Խեան մտքերով «Ռեալում» է:

7 խաղում Դե Խեան 7 սխալ է թույլ տվել և դրանք միավորներ են խլել «Մանչեսթեր Յունայթեդից»: Ակումբի ղեկավարությունը պետք է քննարկի այս հարցը»,- Շմեյխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա իսպանացի դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 31 հանդիպման:

Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 42 միավորով 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում