22:14  ,  2 մարտի, 2020

Բարտոմեու. Այս պարտությունը ոչինչ չի նշանակում

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը:

«Ցավալի պարտություն կրեցինք, սակայն դա ոչինչ չի նշանակում: Մրցաշրջանը երկար է, և առջևում դեռ շատ հանդիպումներ կան:

Երկրպագուները ևս հասկանում են, որ այս պարտությունը որևէ նշանակություն չի կարող ունենալ»,- Sport.es-ի հաղորդմամբ՝ ասել է Բարտոմեուն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում պարտություն կրեց «Ռեալից» 0:2 հաշվով: «Ռեալը» 56 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» հետ է 1 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով