«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Նամիբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վանգու Բատիստա Գոմեի հետ: 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Նամիբիայի «Սիվիքս» թիմում, խաղացել է Հարավային Աֆրիկան ներկայացնող «Բիդվեթսթ Վիթս» և «Քեյփ Յունայթեդ» ակումբներում, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտի» նորեկը Նամիբիայի հավաքականում հանդես է գալիս 2014-ից, անցկացրել է 12 հանդիպում: Սպասվում է, որ Վանգու Բատիստան կհրավիրվի Նամիբիայի թիմի առաջիկա հավաքին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում