13:06  ,  1 մարտի, 2020

Կորոնավիրուսի պատճառով ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը չի անցկացվի

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ռումինիայի ծանրամարտի ֆեդերացիայի հետ քննարկումներից չեղարկել է աշխարհի երիտասարդական առաջնության անցկացումը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, հաղորդում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Առաջնությունը նախատեսված էր մարտի 14-ից 21-ը, 80 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բուխարեստում նախատեսված էին նաեւ միջազգային ֆեդերացիայի հերթական կոնգրեսն ու գործադիր կոմիտեի նիստը։ Այդ միջոցառումները եւս չեղարկվել են։

Բուխարեստում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի մի քանի դեպք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English