17:23  ,  1 մարտի, 2020

Ռաֆայել Նադալը տիտղոսների քանակով չորրորդն է թենիսի պատմության մեջ

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը մենախաղում տիտղոսների քանակով չորրորդն է թենիսի պատմության մեջ։

Ակապուլկոյի մրցաշարի տիտղոսը 85-րդն է իսպանացի թենիսիստի կարիերայում։ ATP շարքի մրցաշարերում Նադալն անցկացրեց 122-րդ եզրափակիչը։

Նադալից ավելի տիտղոսակիր են չեխ Իվան Լենդլը (94), շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (103) եւ ամերիկացի Ջիմի Քոնորսը (109)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում