10:42  ,  1 մարտի, 2020

Մոլդովայի հավաքականի ֆուտբոլիստը համալրեց «Ալաշկերտը»

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Մոլդովայի ազգային հավաքականի պաշտպան Վիկտոր Մուդրակի հետ, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը նախորդ երեք մրցաշրջաններում հանդես է եկել մոլդովական «Պետրոկուբ» թիմում: Մոլդովայի Բարձրագույն խմբի առաջնությունում Վիկտոր Մուդրակն անցկացրել է 171 հանդիպում` խփելով 19 գոլ:

2019-ին «Ալաշկերտի» նորեկը երեք խաղ է անցկացրել Մոլդովայի ազգային հավաքականում` մասնակցելով Իսլանդիայի, Թուրքիայի և Ալբանիայի թիմերի դեմ հանդիպումներին: Սպասվում է, որ Մուդրակը կհրավիրվի Մոլդովայի թիմի առաջիկա հավաքին:

Բարձրահասակ ֆուտբոլիստն ավելի վաղ 3 հանդիպման է մասնակցել Մոլդովայի Մ-19 հավաքականի կազմում` դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում