01:42  ,  1 մարտի, 2020

«Նապոլին» ուժեղ էր «Տորինոյից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Տորինոյի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

19-րդ րոպեին հաշիվը բացեց դաշտի տերերի հույն պաշտպան Կոստաս Մանոլասը։ Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմի առավելությունը 82-րդ րոպեին կրկնապատկեց իտալացի պաշտպան Ջովանի Դի Լորենցոն։

Հյուրերը հաշվի տարբերությունը կրճատեցին ավելացված ժամանակում։ Աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Սիմոնե Էդերան։

«Նապոլին» 39 միավորով 6-րդ տեղում է, «Տորինոն» ունի 27 միավոր եւ 15-րդն է։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Նապոլի» - «Տորինո»՝ 2։1 (տեսանյութ)

Կոստաս Մանոլաս, 19, Ջովանի Դի Լորենցո, 82 - Սիմոնե Էդերա, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով