20:52  ,  29 փետրվարի, 2020

«Չելսին» վերջնամասում խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Բորնմութին»։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն, որը երկրորդ գոլը խփեց 86-րդ րոպեին՝ «Չելսիին» փրկելով պարտությունից։

«Չելսին» 45 միավորով չորրորդ տեղում է եւ 5 միավոր հետ է երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից», «Բորնմութը» 17-րդն է՝ 27 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բորնմութ» - «Չելսի»՝ 2։2 (տեսանյութ)

Հեֆերսոն Լերմա, 54, Ջոշուա Քինգ, 57 - Մարկոս Ալոնսո, 33, 86

«Նյուքասլ» - «Բարնլի»՝ 0։0

«Վեստ Հեմ» - «Սաութհեմփթոն»՝ 3։1

Ջարոդ Բոուեն, 15, Սեբաստիեն Ալեր, 40, Մայքլ Անտոնիո, 54 - Մայքլ Օբաֆեմի, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս