20:35  ,  29 փետրվարի, 2020

«Հոֆենհայմը» պարտվեց «Բավարիային»՝ 0։6, «Բորուսիաները» հաղթեցին (ֆոտո, վիդեո)

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Հոֆենայմին» եւ առավելության հասավ 6։0 հաշվով։

78-րդ րոպեին «Բավարիայի» ֆանատները «Հոֆենհայմի» սեփականատեր, Գերմանիայի խոշորագույն գործարարներից Դիտմար Հոպին հայհոյող պաստառներ պարզեցին եւ ֆայերներ վառեցին, ինչից հետո մրցավարը որոշեց ըդհատել խաղը, որը վերսկսվեց մոտ 10 րոպե անց։ Դրանից հետո երկու թիմերը ֆուտբոլիստները միմյանց անընդմեջ փոխանցումներով, առանց պայքարի հանդիպումը հասցրին ավարտին։

Հիշեցնենք, որ «Հոֆենհայմի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վիրահատվել է եւ չի խաղա մի քանի շաբաթ։

«Բավարիան» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Հոֆենհայմը» 8-րդ տեղում է՝ 34 միավոր։

Դորտմունդի «Բորուսիան» տանը նվազագույն հաշվով պարտության մատնեց «Ֆրայբուրգին» եւ 48 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 3։2 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ եւ 46 միավորով չորրորդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բավարիա»՝ 0։6 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 2, Ջոշուա Կիմիխ, 7, Ջոշուա Զիրկզեե, 15, Ֆիլիպե Կոուտինյո, 33, 47, Լեոն Գորեցկա, 62

«Բորուսիա Դորտմունդ» - «Ֆրայբուրգ»՝ 1։0 (տեսանյութ)

Ջեյդոն Սանչո, 15

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 2։3 (տեսանյութ)

Էդուարդ Լյովեն, 57, Ալֆրեդ Ֆինբոգասոն, 83 - Ռամի Բենսեբաինի, 49, Լարս Շտինդլ, 53, Լարս Շտինդլ, 79

«Մայնց» - «Պադերբորն»՝ 2։0

Ռոբին Կուայսոն, 29, Քարիմ Օնիսիվո, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով