19:55  ,  29 փետրվարի, 2020

«Լացիոն» հաղթեց եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Բոլոնիային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն եւ արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան։

«Լացիոն» 62 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» 25 խաղից հետո ունի 60 միավոր եւ երկրորդ տեղում է։ «Բոլոնիան» 34 միավորով 10-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Լացիո» - «Բոլոնիա»՝ 2։0 (տեսանյութ)

Լուիս Ալբերտո, 18, Խոակին Կոռեա, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով