18:08  +04,  29 փետրվարի, 2020

Ակապուլկո․ Եզրափակիչում՝ Ռաֆայել Նադալ - Թեյլոր Ֆրից

Ակապուլկոյում ավարտին մոտեցող ATP 500 շարքի մրցաշարի եզրափակիչում հանդես կգան Ռաֆայել Նադալն ու Թեյլոր Ֆրիցը։

Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում մրցել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ։ Նադալն առավելության է հասել 6։3, 6։2 հաշվով։

Կիսաեզրափակիչի մյուս խաղում հանդիպել են ամերիկացիներ Թեյլոր Ֆրիցն ու Ջոն Իզները։

22-ամյա Ֆրիցը հասել է հաղթանակի 2:6, 7:5, 6:3 հաշվով։

Եզրափակիչը տեղի կունենա մարտի 1-ին։ Մրցանակային հիմնադրամը 2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: