16:48  ,  29 փետրվարի, 2020

Բարձրագույն խումբ. «Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին»

Հայաստանի առաջնության 16-րդ տուրում փոխչեմպիոն «Փյունիկը» մրցեց Կապանի «Գանձասարի» հետ: Երևանյան ակումբը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Խաղի հաշիվը 33-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Արաս Օզբիլիսը: 41-րդ րոպեին «Փյունիկի» երկրորդ գոլը հեռահար գեղեցիկ հարվածով խփեց Կառլեն Մկրտչյանը:

«Փյունիկն» այժմ 23 միավորով մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է: «Գանձասար-Կապանը» 14 միավորով վերջին՝ 9-րդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Փյունիկ» - «Գանձասար-Կապան»՝ 2:0

Արաս Օզբիլիս, 33, Կառլեն Մկրտչյան, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում