17:10  ,  29 փետրվարի, 2020

Կուրտուա. Ինձ համար ոչ մի տարբերություն չկա Մեսիի և «Սելտայի» հարձակվողի միջեւ

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան Լա Լիգայի 26-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ չի վախենում կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսիից:

«Մենք ուսումնասիրում ենք Մեսիին այնպես, ինչպես կուսումնասիրեինք, օրինակ, «Սելտայի» կամ «Լևանտեի» կամայական ֆուտբոլիստի։ Որևէ տարբերություն չկա։

Մեսիի դեմ խաղին պատրաստվում եմ այնպես, ինչպես դա կանեի նշածս թիմերի ֆուտբոլիստների դեմ խաղերում:

«Ռեալը» մարտական է տրամադրված և ցանկանում է ամեն գնով հաղթանակ տանել Սուպերկլասիկոյում»,- բելգիացի դարպասապահի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին (մարտի 2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում